Օրեր արաջ «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարի շրջանակներում իրենց նկարահանող անձնակազմի հետ միասին այցելեցինք Կարինեին, ով շատ է սիրում իմ երգերը, երազում է դառնալ երգչուհի և ունենալ ջութակ! Ու մինչ նա չէր հավատում ինձ հանդիպելու ու ջութակ ունենալու փաստին, Մենք այն դարձրեցինք իրականություն :)

Համոզված եմ, որ նա ոչ միայն կտիրապետի այս երաժշտական գործիքին և կդառնա շատ լավ ջութակահարուհի, այլ նաև կկարողանա քայլել ու լիովին առողջանալ՝ իրականացնելով իր ընտանիքի անդամների վաղեմի երազանքը !

Նկարում Կարինեն է իր մայրիկի, քույրերի և եղբայրների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել