«Economist Intelligence Unit» հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենախոշոր 50 քաղաքների ցանկը՝ ըստ դրանց անվտանգության աստիճանի՝ հաշվի առնելով 4 հիմնական գործոններ.
- Թվային անվտանգություն. հիպեր անվտանգություն, անձնականի գաղտնիություն, ինքնության պաշտպանության անվտանգություն։
- Առողջապահական անվտանգություն. առողջապահական ծառայություններրի գինն ու որակը, շրջակա միջավայրի, օդի ու ջրի որակը։
- Ենթակառուցվածքային անվտանգություն. ճանապարհների, կամուրջների, շինությունների ու տրասպորտային անվտանգությունը։
- Անձնական անվտանգություն. հանցավորության, բռնության պակասը, անձնական անվտանգության ընկալումը։
Աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող քաղաքը՝ Տոկիոն, ցանկի առաջին հորիզոնականն է զբաղեցրել, ինչպես նաև առաջին տեղը զբաղեցրել թվային անվտանգության առումով։ Առողջապահության ու ենթակառուցվածքների համար առաջին տեղում է Ցյուրիխը, իսկ անձնական անվտանգության առումով՝ Սինգապուրը։
Ապրելու համար ամենահարմար քաղաքը սննդի անվտանգության, կենսաապահովման և այլ առումներով Տորոնտոն է։
10 Նյու Յորք
9 Մելբուրն
8 Տորոնտո
7 Ցյուրիխ
6 Սիդնեյ
5 Ամստերդամ
4 Ստոկհոլմ
3 Օսակա
2 Սինգապուր
1 Տոկիո
Ցանկն ըստ հերթականության շարունակում են Հոնգ Կոնգը, Սան Ֆրանցիսկոն, Տայպեյը, Մոնռեալը, Բարսելոնան, Չիկագոն, Լոս Անջելեսը, Լոնդոնը, Վաշինգթոն Դի Սին, Ֆրանկֆուրտը, Մադրիդը, Բրյուսելը, Փարիզը, Սեուլը, Աբու Դաբին, Միլանը, Հռոմը, Սանտիագոն, Դոհան, Շանհայը, Բուենոս Այրեսը, Շենժենը, Լիման, Տիանջինը, Ռիո դե Ժանեյրոն, Էլ-Քուվեյթը, Պեկինը, Գուանջժոուն, Բանկոկը, Սան Պաուլոն, Ստամբուլը, Դելին, Մոսկվան, Մումբայը, Մեխիկոն, Ռիադը, Յոհանեսբուրգը, Հո Չի Մինը, Թեհրանը և Ջակարտան։