«Economist Intelligence Unit» հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենախոշոր 50 քաղաքների ցանկը՝ ըստ դրանց անվտանգության աստիճանի՝ հաշվի առնելով 4 հիմնական գործոններ.
Աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող քաղաքը՝ Տոկիոն, ցանկի առաջին հորիզոնականն է զբաղեցրել, ինչպես նաև առաջին տեղը զբաղեցրել թվային անվտանգության առումով։ Առողջապահության ու ենթակառուցվածքների համար առաջին տեղում է Ցյուրիխը, իսկ անձնական անվտանգության առումով՝ Սինգապուրը։
Ապրելու համար ամենահարմար քաղաքը սննդի անվտանգության, կենսաապահովման և այլ առումներով Տորոնտոն է։
Ցանկն ըստ հերթականության շարունակում են Հոնգ Կոնգը, Սան Ֆրանցիսկոն, Տայպեյը, Մոնռեալը, Բարսելոնան, Չիկագոն, Լոս Անջելեսը, Լոնդոնը, Վաշինգթոն Դի Սին, Ֆրանկֆուրտը, Մադրիդը, Բրյուսելը, Փարիզը, Սեուլը, Աբու Դաբին, Միլանը, Հռոմը, Սանտիագոն, Դոհան, Շանհայը, Բուենոս Այրեսը, Շենժենը, Լիման, Տիանջինը, Ռիո դե Ժանեյրոն, Էլ-Քուվեյթը, Պեկինը, Գուանջժոուն, Բանկոկը, Սան Պաուլոն, Ստամբուլը, Դելին, Մոսկվան, Մումբայը, Մեխիկոն, Ռիադը, Յոհանեսբուրգը, Հո Չի Մինը, Թեհրանը և Ջակարտան։