Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումները տնտեսական պատերազմի դրսևորում են, և մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությունը կարելի է համարել Հայաստանին սպասվող ծանր կացության պաշտոնական խոստովանություն: Արդյո՞ք սրանով Հովիկ Աբրահամյանը փորձում է տարբերվել իր նախորդից, ով ժամանակին ճգնաժամի մասին հորդորում էր չխոսել՝ կարծելով, թե այդ դեպքում ճգնաժամը կշրջանցի Հայաստանը: Թե՞ իշխանությունների այս խոստովանությունը նշանակում է, որ վերահաս վտանգի մասին ոչ միայն ասում են, այլև գիտեն, թե ինչպես դիմակայեն, որ նոր ճգնաժամի հետևանքները կործանարար չլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել