Ճիշտ այն պահին, երբ շրջանառության հարկի դեմ բողոքող փոքր ու միջին ձեռնարկատերերի ներկայացուցիչները կառավարությունում հանդիպում էին վարչապետի հետ, ցուցարարների շարքերում հայտնվեցին ԲՀԿ պատգամավորներ Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը: 
Ողջունելով բողոքավորների քաղաքացիական նախաձեռնությունը՝ Միքայել Մելքումյանը նույնիսկ սեր խոստովանեց. «Մենք ձեզ սիրում ենք, դուք համարձակ, սկզբունքային ժողովուրդ եք»՝ փոխարենը ստանալով իր կուսակցությանն ուղղված գովասանքի բացականչություններ: 
Ժամանակակից տերմինաբանությամբ ասած, միտինգին «փայ մտնելու» այս գործընթացի վրա ընդամենը 24 ժամվա ընթացքում կառավարությունը մի դույլ սառցաջուր լցրեց (սա էլ մոդայիկ ակցիա է)՝ Շրջանառության հարկի օրենքով սահմանված փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը հետաձգելով մինչև հուլիսի 1-ը:

Իսկ մինչ այդ խոստացել են մշակել օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որ ՓՄՁ-ում գոհ մնան:
Հ.Գ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլն ասել է. «Մեծ գործերի փորձառությունից պարզեցի, որ սխալ է փորձել ամեն ինչ միանգամից հարթել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել