Չգիտեմ ինչու միշտ վախի զգացումը սրտումս է ապրում ու ամեն անգամ հիշեցնում իր լինելության մասին ... 
միտքս - երանի չսիրեի քեզ , ջնջեի սրտիցս քեզ ընդամենը մի վայրկյանում ... ապրեի ուրիշ կյանքով ... գուցե ավելի հեշտ կլիներ ... գուցե ավելի ուրախ կլինեի ...
սիրտս-անակարող եմ ... իմ ուախությունը դու ես ... իմաստն ու միակ սերը կյանքիս ... և չեմ փոշմանում , որ քեզ միակս եմ կոչում ... այդպես եղել է կա ու կմնա ... համոզված եմ ...
Երբեմն ուղղակի փակում եմ աչքերս ու կյանքը փորցում եմ պատկերացնել առանց քեզ ... այնքան դժվար է ...թվում է, թե իմասը կորցնում է...ու ամեն անգամ էլ , ինչպես հենց հիմա սիրտս է ուղղակի ցավում և աչքերիցս արցունքներն են լուռ իջնում ... լռելուց միայն մի առավելություն ունեմ , որ ոչ ոք չի զգում այն , ինչ ինքս եմ զգում ... ոչ ոք չի պատկերացնում , որ դեմքիս սովորական ժպիտի հետևում արցունքեր են կուտակված , որ միայն երբ մենակ եմ լինում  այդ ժամանակ են  իրենց ազատություն տալիս ու գլորվում ցած... այդպես հանգիստ եմ զգում ինձ , տանջվում եմ մենակ ... առանց որևէ մեկին ցավ պատճառելու...ոչ մի արտասավոր բան չկա , թվում է թե ինքս ինձ ուղղակի ցավ եմ տալիս ... բայց չեմ կարող բացատրել սրտումս տիրող անորոշությունը ինչպես է ամեն վայրկյան ամենավառ երազանքներս գլխիվայր շուռ տալիս ... անբացատրելի է ... անգամ բացատրությունն իմանալու դեպքում էլ կնախնտրեի լռել ՝ քեզ չցավեցնելու համար ... իսկ դու քո լռությամբ ինձ ավելի ես անզոր դարձնում ... չգիտեմ , երևի այս բոլորն ուղղակի պետք է հաղթահարենք իրար հասնելու համար ... ամեն անգամ  ինքս ինձ հարցնում եմ - միթե այսքան դժվարին է պայքարը մեր սիրո ... գուցե ... միայն այն , որ լավ գիտեմ ինձ ինչքան ես սիրում , դա է հույս տալիս պայքարելու ... գիտեմ , մի օր մեր երազանքերը իրական կդառնան ... մենք շաատ ենք երազել ու պայքարել ... երբեք չեմ մոռանա մեր աղոթքը , երբ միասին խնդրեցինք Աստծուն, որ մեզ անբաժան պահի ...
ավարտում եմ տողերս , թեև այնքան կիսատ բաներ եմ թողել ... վերջում 2 կաթիլ արցունք աչքերիցս ցած ... միևնույնն է սիրում եմ քեզ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել