Գրե՞լ, թե՞ չգրել.... Այս է խնդիրը...
Ի՞նչ գրես, երբ առավոտյան արթնանում ու, նայելով համակարգչի էկրանին, վախից, զարմանքից, ափսոսանքից ու նաև զզվանքից, փոխ դատափետումների (ճչան տառասխալներով լի) հեղեղից սարսափահար ապշում ես, թե էս ո՞ւր ենք հասել. ոնց որ քաղաքի ծայրամասային քուչա կամ խուլ գեղամեջ դուրս եկած «հայրենասեր» կռվազան կնիկներ (լաչակներով ու կեղտոտ գոգնոցներով, ճպռոտ աչքերով) ու լաչառ տղամարդիկ.... ուր ամեն մեկն իրենն է ասում-գոռում՝ բառապաշարն ամենավերջին հայհոյանքներով ու անպատկառ բառերով «համեմած». միաժամանակ պաթետիկ ոճ ստեղծելու անբնական, չհաջողված ջանադրությամբ.......
...Եվ սա Ֆբ գիշերային հերթին... քնելու, հանգստանալու, ջղերը պահպանելու փոխարեն...
....Եվ սա ցանկացած թեմայի շուրջ՝ հացադուլ-նստադուլ, իշխանություն-ժողովուրդ, Գյումրի-Արցախ, պոեզիա-գիրք, ընտանիք-ամուսնություն, արտագաղթ-հայրենասիրություն, ընտրություն-իշխանափոխություն, բարեկամ-թշնամի..
...Եվ սա (իր տարբեր դրսևորումներով).... Հեռվից ու մոտիկից... գրագետից ու անգրագետից, ուսյալից ու անուսից, ազնիվից ու անազնիվից, բարոյականից ու անբարոյականից...... տարածվող.... գիշերվանից մինչև առավոտ...
Իսկ առավոտյան արդեն դու, եթե Ֆբ օգտատեր ես (մանավանդ ակտիվ), պարտավոր ես կարդալ, մտածել այդ ամենի շուրջ ու, թևաթափ՝ գիտակցումից այն բանի, որ այսպես եթե գնա, մեր ճամփան ուղիղ դեպի ճահիճ կգնա, ափսոսալ, թե որտեղից ուր են հասել, ոնց ենք իջել... Ու մի քիչ թեթևանում ես, երբ տեսնում ես նաև.... այս ամենի մեջ երբեմն-երբեմն (ինչպես մթան մեջ՝ լույսի շողը) կիրթ, մարդավարի, սթափեցնող, կարճ-կոնկրետ, խելացի զգուշացում-կոչեր... Ու մխիթարվում ես ընդամենը այդքանով...
..... Քարոզ չեմ ուզում կարդալ.. Քարոզը կարդում են նրանց գլխին ու նրանք, ովքեր լսում են և ովքեր լիազորված են...
Ես լռում եմ արդեն.. Ցավից կուչ եկած.... Ու... հիասթափված....
Գրե՞լ Ֆբ-ում հետայսու, թե՞ չգրել... Այս եմ մտածում....
ԱՆԱՀԻՏ
1.02.2015 Թիֆլիս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել