Այսօր ԵԱՀԿ Մինսի Խմբի համանախագահ երեք երկրների դեսպանները հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի հետ, որին հետևել է վերջին օրերին շփման գծի երկայնքով լարվածության աճի վերաբերյալ հայտարարություն: Ուշագրավ է, որ այս անգամ համանախագահ երկրների դեսպանները հավասարության նշան չեն դրել ՀՀ և ԱՀ միջև՝ Ադրբեջանին կոչ անելով կատարել իր պարտավորությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ, իսկ Հայաստանին՝ ձեռնարկել բոլոր միջոցառումները լարվածությունը թուլացնելու համար: Ողջունելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել