1950թ-ին ամերիկացի կանայք բավականին յուրահատուկ դասընթացների էին մասնակցում՝ պատրաստվելով բորտ-ուղեկցորդուհիներ դառնալ։ Աշխատանքը, որով նրանք պետք է զբաղվեին, այնքան էլ բարձր չէր վարձատրվում՝ ամսական միայն 255-355 դոլար, կյանքն անկանոն էր, իսկ աշխատանքային առաջխաղացման հնարավորությունները՝ փոքր։ Փոխարենը նրանք թռչելու, աշխարհը տեսնելու ու բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն ունեին։ 
Հարյուրավոր աղջիկներ էին դիմում բորտ-ուղեկցորդուհի դառնալու համար, սակայն նրանցից միայն 3-5-ն էին ընդունվում։ Նրանք պետք է լինեին 21-26 տարեկան, չպետք է լինեին ամուսնացած, պետք է գեղեցիկ արտաքին ունենային՝ հատկապես գոտկատեղի ու ազդրերի հատվածում, որն ուղևորների համար առավել տեսանելի հատվածն էր։ Աղջիկները պետք է նաև ավարտած լինեին ավագ դպրոցը, ունենային տակտի զգացում, նրբանկատ լինեին և հաճելի ձայն ունենային։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել