ՍիԷնԷն-ը Աուշվիցի (Օսվենցիմի) մասին (որի մասին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ֆիլմեր են նկարահանվել) վավերագրական նոր հաղորդում է պատրաստվում ցուցադրել (ի դեպ, դրանք ամսվա մեջ մի քանի անգամ կրկնվում են)՝ նաև վերապրածներից հարցազրույցներ վերցնելով:
Կարծում եմ՝ ամերիկահայ (եթե ոչ, ապա համահայկական) լոբբիի հնարավորությունները թույլ են տալիս, որ նման գոնե 1-2 ֆիլմ էլ Մեծ եղեռնի մասին պատրաստվի, քանի դեռ ապրում են ցեղասպանությունը վերապրածներ: Ու լավ կլիներ նաև, որ գեղարվեստական ֆիլմերից բացի՝ մեծ լսարան ունեցող մյուս հեռուստաալիքներով էլ նման հաղորդումներ լինեին..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել