Չէի ուզում ես թեմայով բան գրեի, բայց վրաս ազդում են երկակի ստանդարտներով ապրող մարդիկ` էն մարդիկ, ովքեր ուրախանում են, որ էսօր մերոնք ադրբեջանցի են սպանել ու «ջաաաաան», «հասնում ա դրանց», «թուրքի լամուկ ենք սպանել, ուռռաաա» կամ նմանատիպ ստատուս են գրում, ոչի՞նչ, որ մենք օրական միջինում մեկ զոհ ունենք, ու չարժի ուրախանալ, որ մարդ է մահացել, հետո՞ ինչ, որ ազերի ա, էդ հարիֆներն էլ են մեղք, իրանք էլ են հիմնականում ժամկետային զինծառայող` իրանք ունեն ծնող, երեխա, ընտանիք ու կատարում են իրանց ոչխար հրամանատարների հրամանները, բայց դա էլ մի կողմ, 1000 թշնամու մահը չի ծածկի մեկ հայ զինվորի, մեկ գյուղացու, մեկ սպայի մահ, չեն սփոփի հայ` զավակ կորցրած մոր վիշտը, ոչ մի հետմահու պարգև չի փարատի հոր ցավը, ով որդի է թաղում...
Ամենադաժան տարվա սկիզբն էր հայի համար, ու բարդ տարի է սպասվում։
Խաղաղություն բոլորիս, թող էլ ցավ չլինի, մեզ էս շատ շատ էր, երբեք չենք մարսի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել