Գործադիրը երեկվա նիստի ժամանակ հաստատել է ՀՀ կառավարության նախատեսած՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող և պայմանագրային պարտավորությունը չկատարող բուհերի շրջանավարտների կողմից ուսման ծախսի փոխհատուցման կարգը, չափը, ժամկետները:

Գաղտնիք չէ, որ այսօր սահմանամերձ բնակավայրերում գոյություն ունի տարբեր տեսակի մասնագետների առաջնային պահանջարկ: Սրան հակառակ, մայրաքաղաքում էլ մասնագետների լճացում է տեղի ունենում: 
Համաձայն այս օրենքի՝ հեռավոր գյուղերից նպատակային գործուղմամբ բարձրագույն կրթություն ստացող երիտասարդները պայմանագիր են կնքում պետության հետ և դրա համաձայն՝ պետությունը արտամրցութային կարգով, դրական միավորների շեմը հաղթահարելու դեպքում, նրանց համար ապահովում է անվճար կրթություն՝ իր վրա վերցնելու ուսման վարձի բեռը: Համաձայն պայմանագրի՝ ուսանողներն էլ պարտավոր են վերադառնալ իրենց բնակավայրեր և աշխատել այնտեղ, որտեղ կգործուղի կառավարությունը, սակայն փորձը ցույց է տվել, որ ուսանողների մեծ մասը ետ չի վերադարձել և չի կատարել պայմանագրով սահմանված դրույթները:

Այս նախագիծն իր մեջ ներառում է երկու դրական միտում: Առաջինն այն է , որ սահմանամերձ բնակավայրերի ուսանողները հնարավորություն են ստացել պետության աջակցությամբ ստանալ մասնագիտական բարձրագությն կրթություն: Հիշեցնենք, որ կառավարությունը փոխհատուցում էր վարձավճարներ ամբողջությամբ: Իսկ այսօր, հաշվի առնելով սոցիալ- տնտեսական իրավիճակը, պետք է նշենք, որ բավականին դժվար է վարձավճարով սովորելը, այն էլ սահմանապահ բնակավայրերի բնակիչների համար:

Այս նախագիծը լուծում է նաև աշխատանքով ապահովման խնդիրը: Պետության հետ պայմանագիր կնքած բոլոր սահմանամերձ բնակավայրերի ուսանողներն ավարտելուց հետո ստանում են աշխատանք: Մասնավորապես պետությունն ուսանողներին 5 տարվա երաշխիքով ապահովում է աշխատանքով: Ընդ որում, բարձրադիր վայրերում աշխատավարձերն անհամեմատ բարձր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել