«Ադրբեջանցի դիպուկահար խմբի հրամանատարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից», հայտնում է ՊՆ խոսնակը։ PR ակցիան անցավ հաջող։ Իսկ որտեղի՞ց գիտեն, թե իբր սպանվողը դիպուկահար խմբի հրամանատարն է։ Դիակը ձեռքնե՞րն է։ Էս ի՞նչ աբսուրդի թատրոն են սարքում։ Լավ է չեն ասում՝ դարավոր բարեկամն է կոորդինատներն արբայնակով տվել... Իսկ ես սահմանային մարտերի ոչ մի լուրի չեմ հավատում, հիմքեր ունեմ չհավատալու զեղծարարներին։ Հեսա նոր պաթոսն ու պատրիոտիզմը կսկսվի, պիտի շեղե՞ն ռուսական ու ներքին ճգնաժամային ֆրոնտից, թե՞ չէ։ Հասարակությունն էլ միանգամից կբռնի դամը, դիպուկահար միֆական հայուհու արկածներն էլ կշրջեն քաղաքի տաքսիներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել