Ինչպես գիտենք, ուսման վճարի անվճարունակության խնդրի պատճառով շատ երիտասարդներ դուրս են մնում կամ անգամ չեն դիմում բուհում սովորելու համար: Այս խնդիրը հատկապես ակնառու է սահմանամերձ և բարձր լեռնային գոտիներում ապրող ընտանիքների համար:

Արդեն տևական ժամանակ է, ինչ կառավարությունը ՀՀ բյուջեից պայմանագրով արտամրցույթային կարգով փոխհատուցում է սահմանամերձ և բարձր լեռնային գոտիներում ապրող ուսանողների ուսման վճարները և տալիս է կրթաթոշակ: Ըստ պայմանագրի՝ ուսանողները պարտավորվում էին ավարտելուց հետո 5 տարի մասնագիտությամբ աշխատել կառավարության նշած բնակատեղիում: Այս հանգամանքը լուրջ խթան էր հանդիսանում սահմանամերձ գոտիներում մասնագետների պակասի լրացման և շատ երիտասարդների բարձր ուսումնական հաստատություններում սովորելու համար, սակայն հիմնական դեպքերում երիտասարդները չէին կատարում պայմանագրով նախանշված իրենց պարտավորությունները:

Վերը նշված հանգամանքը հաշվի առնելով՝ օրերս կառավարությունը կայացրեց որոշում, ըստ որի՝ պայմանագրով ամրագրված պարտավորությունների դեպքում ուսանողները պարտավորվում են ետ վճարել ՀՀ բյուջեից իրենց ուսման համար փոխանցված գումարները 3 ամսվա ընթացքում:

Այս օրենքը դրական միտումներ է պարունակում.
1.Լուծվում է շատ սահմանամերձ և բարձր լեռնային գոտիներում ապրող երիտասարդների անվճարունակության հետևանքով բարձրագույն կրթական համակարգում չսովորելու խնդիրը:
2.Խթան է հանդիսանում վերը նշված գոտիներում մասնագետների պակասը լրացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել