Օգոստոսյան դեպքերը կրկնվում են, իսկ մեր համապատասխան ղեկավարները լուռ են: Ինչպես օգոստոսին էին փորձում ճնշել և քաղաքական առումով զիջումներ ստանալ, հիմա էլ լուրջ մտավախություն ունեմ, որ անկայուն վիճակ են ստեղծում, որպեսզի հետ ստանան ՌԴ անձնագրով Քարվաճառի դիվերսանտին` դե իհարկե ՌԴ անմիջական միջնորդությամբ: Ու՞ր են հանդուժողականության կոչ անող սքեմավորները։ Թե՞ սա իրենց գործը չէ արդեն։ Ի՞նչ պատասխան են տալու ղեկավարներն ամեն մի տան մարած ճրագի համար, այն դեպքում, երբ իրենց ճրագները շողշողում են Գալենվագենների մեջ և տարբեր ժամանցի վայրերում...
Ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան իր տեղում չէ...
հ. գ. Ցավակցում եմ զոհվածների հարազատներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել