Հատկապես մտահոգիչ մոլորությունը Քոչարյանի արձագանքում, ինչպես նաև բազմաթիվ այլ մարդկանց հայտարարություններում (օրինակ` Գուրգեն Արսենյանի), այն է, թե 10 տարի արտգործնախարար աշխատած մարդուն դատելու փորձը ԻՆՔՆԻՆ վնասում է երկրի հեղինակությանը: Ո՛չ, հարգելի հնաոճ կիսակոմունիստներ, քաղաքակիրթ աշխարհում անգամ առաջին դեմքերին դատելու փորձերը գնալով շատանում են (վերցրեք, օրինակ, ձեր կողմից շատ սիրված Ֆրանսիան), էլ չասած բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կուռուպցիոն դեպքերի բացահայտման մասին: Եվ դա, ի հեճուկս Քոչարյանի, ընդհանրապես բացասաբար չի ազդում այդ երկրների վարկի վրա: Լրիվ հակառակը: Ցավում եմ, որ հասարակ մարդկանց մեջ էլ տարածված է էն մոլորությունը, թե եթե մարդը նախագահ է աշխատել, կամ նախարար, ուրեմն նրան դատելով` կվնասենք երկրի հեղինակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել