Ի՞նչ առաքելություն է իրականացնում կամ ումի՞ց է ռուսներին պաշտպանում Գյումրիի կազակական զորքը, որքան բոլորիս հայտնի է՝ Գյումրիում վրացիներ չկան, ուկրաինացիներ չկան, թուրքեր ու ամերիկացիներ չկան։

Ի գիտություն Գյումրիի կազակական զորքի մասին.

Շիրակի մարզի գլխավոր ատաման, մայոր Խաչիկ Մարտիրոսյան. «Զորքի քանակն իրավունք չունենք ասել, ահագին զորք ունենք մենք, այսպես ասած, որ բոլորին հասկանալի լինի, ռեզերվ ուժ ենք։ Մենք ենթարկվում ենք գեներալ-լեյտենանտ Զադոյանին, ով գտնվում է Երևանում, մենք անմիջապես ենթարկվում ենք նրան։ Մեր վկայականների մեջ գրված է, մեր կանոնադրության մեջ նշված է՝ մենք համատեղ համագործակցում ենք ռուս-հայ կազակական զորքերի հետ, մենք կապված ենք Ռուսաստանի հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել