Գիտե՞ք, թե ինչպես էր իրականացվում հայոց ցեղասպանությունը դարեր շարունակ...
Ուրեմն լսեք...

Թուրքերը կամ քրդերը գալիս էին, մի ընտանիք էին ոչնչացնում: Հարևաններն ու հարազատները լռում ու սգում էին: Հարևանները մտածում էին. «Դե երևի մի բան արել են էլի (վիրավորել կամ գցել են), որ եկան սպանեցին...»

Որոշ ժամանակ հետո նույն թուրքերը կամ քրդերը գալիս էին, արդեն ողջ գյուղն էին ոչնչացնում: Մազապուրծ ողջ մնացածները սգում էին ու երբ պատմում էին հարևան գյուղերի իրենց ծանոթ-անծանոթներին, ապա լուռ, պասիվ կարեկցանքի էին արժանանում: Իսկ հարևան գյուղերի բնակչությունն իրենց մեջ ասում-խոսում-մտածում էր. «Դե երևի մի բան արել են էլի (վիրավորել կամ գցել են կամ հարկերը չեն վճարել), որ եկան սպանեցին...»

Որոշ ժամանակ հետո նույն թուրքերը կամ քրդերը գալիս էին, արդեն հարևան գյուղն էին ոչնչացնում: Մազապուրծ ողջ մնացածները սգում էին ու երբ պատմում էին հարևան գյուղերի իրենց ծանոթ-անծանոթներին, ապա լուռ, պասիվ կարեկցանքի էին արժանանում: Իսկ հարևան գյուղերի բնակչությունն իրենց մեջ ասում-խոսում-մտածում էր. «Դե երևի մի բան արել են էլի (վիրավորել կամ գցել են կամ հարկերը չեն վճարել), որ եկան սպանեցին...»

ԵՎ այսպես շարունակ... Տարիներ ու անգամ դարեր շարունակ... Եվ սա՝ այս միտումը, բերեց-հասցրեց ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ...

Ցավով, շատ մեծ ցավով եմ սա գրում... Սակայն փաստ է՝ օրինաչափությունը չէինք տեսնում կամ չէինք ցանկանում-համարձակվում տեսնել... Քաղաքական ոչ մի հետևություն չէինք անում ու չէինք ինքնակազմակերպվում...

ԻՍԿ ԱՅՍՕ՞Ր...
Մարդիկ կան, ովքեր կոչեր են հնչեցնում չքաղաքականացնելու մասին... Այսօր ամենամեծ հանցագործությունը Գյումրիի դեպքից և նրան հաջորդող զարգացումներից քաղաքական հետևություններ չանելն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել