Մինչ մենք նստած մեզ դրել ենք խելացիի տեղ, մեր պարտքն ենք համարում մյուսներին քննադատելը, ով իրենց նման չի վարվում, մինչ նկար փոխել-չփոխելու հետ կապված իրար միս ենք ուտում, մինչ ամեն մեկն իրա սրտի ցավն ուժեղ ա համարում մյուսներից ու պարտադրում, որ բոլորն իր սրտի չափ ցավեն, մինչ իրար դավաճան ենք հանում, մինչ իրար ինչ ասես ասում ենք, մինչ ամեն մեկն իր միտքն ամենախելացին ա համարում, ԷՆՏԵՂ Ադրբեջանն անցնում ա կտրուկ գործողությունների ու պատերազմ ա հրահրում...

Զգում եք՝ ինչքան անարժեք ա իրար վիրավորելը, իրար մտքերն իրար փաթաթելը ու պարտադրել, անիմաստ կռվելը, թե ով է ճիշտ, որովհետև ամեն մեկն իր տեսանկյունից ճիշտ է կամ սխալ...

հ.գ. Ու հիշեք՝ ամենաուժեղ ցավացող սիրտը բթանում ա հաճախ, ու նույնիսկ արտահայտվելու ցանկություն չի ունենում, իսկ դուք դրել կռվում եք, թե ում սիրտն ա ամենաշատը ցավում... Ոչ մեկիդ դրա համար մեդալ չեն տալու, մի մտահոգվեք, ու ոչ մեկդ ձեր հոգին ավելի բարի ու կարեկցող մի համարեք, որովհետև իսկական սիրտը երևում ա ոչ էսպիսի իրավիճակներում, այլ սովորական պայմաններում։ էսպիսի դեպքերում նույնիսկ թուրքի (էս բառը որպես սիմվոլ եմ վերցրել, ոչ թե ազգություն) սիրտը կցավա...

հ.գ.2 Եթե իսկապես բարի սիրտ ունեք, ապա երբեք չեք մոռանա, որ ձեր դիմացինը մարդ է, ոչ թե կհիշեք միայն դժբախտության ժամանակ։ Հիշեք՝ դուք ինչքան սեր եք տալիս ցանկացած երեխայի, ցանկացած մարդու ու կհասկանաք, թե ինչքան չկաք... 
Նյութ էի կարդում, որ մի ուսանողուհի ինքնասպան ա փորձել լինի, ու քոմենթներում էդ մարդու հասցեին վիրավորանքից բացի ուրիշ բան չկարդացի, դա՞ է ձեր կարեկցանքը, թե՞ պիտի մահանար, նոր վայ-վույներդ կապեիք, թե երբ մահից հետո, որ էլ անելիք չունեք, նոր է սրտներդ ցավում, իսկ քանի կարող եք, մարդկանց օգնել ոչ մի տեղերդ չի ցավում...

Լրիվ «գնա մեռի, արի սիրեմ» վիճակն ա մեր մոտ...

հ.գ.3 Ուֆ աման եսիմ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել