Tert.am-ը գրում է․

Գյումրիում իրավիճակն այս պահին տիրապետելի է ու հանգիստ, և ոստիկանական ուժերի կուտակումներ չկան: Այս մասին քիչ առաջ Գյումրիում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ Գյումրիում ոստիկանական ուժերի կուտակում չկա:

«Կան լրացուցիչ օգտագործվող վերակարգեր:  Ես անձամբ շրջեցի քաղաքով: Օպերատիվ իրավիճակը տիրապետելի է և հանգիստ: Շնորհակալություն եմ հայտնում գյումրեցիներին, ովքեր ըմբռնումով են մոտեցել մեր բազմաթիվ կոչերին: Չկա որևէ արտառոց իրավիճակ: Կան որոշ ծառայողներ, ովքեր երեխայի հուղարկավորությանը կմասնակցեն նաև եկեղեցում կազմակերպվող ծառայությանը»,- նշեց Սամվել Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել