Tert.am-ը գրում է․
Գյումրիում իրավիճակն այս պահին տիրապետելի է ու հանգիստ, և ոստիկանական ուժերի կուտակումներ չկան: Այս մասին քիչ առաջ Գյումրիում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ Գյումրիում ոստիկանական ուժերի կուտակում չկա:
«Կան լրացուցիչ օգտագործվող վերակարգեր: Ես անձամբ շրջեցի քաղաքով: Օպերատիվ իրավիճակը տիրապետելի է և հանգիստ: Շնորհակալություն եմ հայտնում գյումրեցիներին, ովքեր ըմբռնումով են մոտեցել մեր բազմաթիվ կոչերին: Չկա որևէ արտառոց իրավիճակ: Կան որոշ ծառայողներ, ովքեր երեխայի հուղարկավորությանը կմասնակցեն նաև եկեղեցում կազմակերպվող ծառայությանը»,- նշեց Սամվել Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ