Ուսումնասիրելով օդային տրանսպորտից օգտվողների քանակի վերջին մեկ տարվա ցուցանիշները՝ պետք է արձանագրել, որ այս ոլորտը գրանցել է 18.5 տոկոսանոց աճ:

«Բաց երկնքի» քաղաքականության իրականացման շնորհիվ 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն օդային տրանսպորտով տեղափոխվողների թիվը 2013 թվականի համեմատ աճել է, նախորդ տարի օդային տրանսպորտով տեղափոխվել է 2 մլն 82 հազար 755 ուղևոր:

Այս ոլորտի զարգացման համար նախորդ տարի տեղի են ունեցել բանակցություններ Լեհաստանի, Իսլանդիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Սինգապուրի, Կատարի Պետության, Թաիլանդի, Քուվեյթի Պետության, Նորվեգիայի, Հորդանանի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Արդյունքում 10 պատվիրակությունների հետ ազատականացման նպատակով ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր` առավելագույնս հանելով երկկողմանի համաձայնագրերում առկա սահմանափակումները:

Արդեն իսկ պարզ է, որ «Բաց երկինք» քաղաքականությունը տալիս է իր արդյունքը: Այս տարի այն ևս կշարունակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել