Հայաստանում մարդիկ, չգիտես ինչու, միտված են այս կամ այն երկրների քաղաքականությանը` ռուսամետ, արևմտամետ, եվրոպամետ, ամերիկամետ, ուզբեկամետ...
Շատ քչերն են, ցավոք սրտի, որ միտված են Հայաստանին, մենք ունենք հայամետների կարիքը: Միտված լինելով դեպի Ռուսաստանը կամ Արևմուտքը` մարդիկ մոռանում են, որ մեծ հաշվով թե Ռուսաստանը, թե Արևմուտքը թքած ունեն Հայաստանի վրա: Եվ դա բնական է: Հայաստանը պետք է ընդունած լիներ Հայամետ կեցվածք, որպեսի մնացած բոլորը հարգեն և հաշվի նստեն մեզ հետ: Ինչ-որ կողմամետությունն, ըստ իս, թույլի, կռացածի կեցվածք է. ես ձեր կողմից եմ, օգնիր ինձ: Ընդ որում՝ ռուսամետները դա անում են աթոռի, պաշտոնի համար, իսկ արևմտամետները` գրանտների և փողի (ներողություն այն մարդկանցից, ովքեր վերոնշյալ կատեգորիաներին չեն պատկանում):
Եթե մենք բոլորս լինեինք հայամետ, ապա թե Ռուսաստանը, թե Արևմուտքը կհարգեին մեր հպարտ կեցվածքը և լուրջ կընդունեին, հաշվի կնստեին մեր կարծիքի և դիրքորոշման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել