Հունվարի 19-ն ա էսօր. ուղիղ մի տարի առաջ զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ 
Արմենի դեպքով գոնե իմ համար սահմանային իրավիճակը բաժանվեց երկու փուլի` դեպքից առաջ ու հետո։
Անցած տարի էս ամսաթվից հետո դիվերսիա, դիվերսիայի փորձ բառերը մտան մեր լեքսիկոն ու սկսեցին կրկնվել ամիսը մի քանի անգամ։
Դեպքից հետո, ասում են, մեր օրերի հերոսին գտանք, մարդուն, ում մասին ոչ միայն լսել ենք կամ կարդացել, այլ շատերս տեսել ենք, ճանաչել, վիճել հետը, միգուցե մի քանի անգամ նույն երթուղայինով տուն գնացել ու չենք էլ պատկերացրել, որ մի օր իր մասին էլ կխոսենք Պետոյի, Կարոտի, Դևի պես։
Հունվարի 19-ի հերոսն Արմենը դարձավ. հետո` Գոռը, Նարեկը, Արարատը, Ազատը, Զորիկը, Սարգիսը, Արամը, Էրիկը, Խաչատուրը, մեր բոլոր տղերքը...
Հավերժ հիշատակ իրենց։
Չգիտեմ, մեկ-մեկ լիքը բան ես ուզում ասես, ու չի լինում։
Ուղղակի հիշեք էս տղերքին ու իրենց ընկերներին, երբ իրենք կան։ Երբ մրսում են պոստում, երբ գնում են ճաշարան, երբ իրենց բածինկան առաջին օրերին ոտքը ցավացնում ա, երբ իրենք ձեզ կարոտում են, երբ իրենց ուրախացնելու համար ուղղակի պետք ա, որ դրսի աշխարհից մեկը զանգի, տեսնի՝ ոնց են, երբ ուրախանում եք քաղաքում, երբ հիասթափում ու հոգնում եք ինչ-որ բանից, երբ մտածում եք՝ ձեր արածից դժվար գործ չկա երևի, ՀԻՇԵՔ նրանց։ 
Հիշեք ու հպարտացեք իրենցով, երբ կան, երբ ողջ են, երբ կանգնած են ձեր մեջքին։
Հավերժ հիշատակ քեզ, Արմեն ջան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել