Օրեր առաջ երթուղայինի վարորդը մի զինվորականի ծաղրեց` Ապե, մերսիով եք իջնելու/ զինվորկաններին իբր թե հասնում է պետական տրանսպորտից անվճար օգտվել/: Զինվորականը պատասխանեց` Ոչ, և 1000 դրամանոց էլ մեկնեց, որ 10 հոգու տեղ ստանում է: Կողքից մի քանիսս հարցրեցինք, թե ինչու ես վիրավորում, էդ տղերքը, որ սահման են պահում, ոչ մեկիդ շնորհակալությանը չեն սպասում: Գիտեք մի ամբողջ ավտոբուս, վարորդի հետ միասին բառիս բուն իմաստով թռան զինվորականների դեմքին` վիրավորական խոսքերով: Մի ներկված տիկին էլ, որ մանկավարժ ներկայացավ / իմ համար նմանները անբարոյականներ են ու հաճախ տեսնում ենք իրանց դաստիարակածներին էլ/ գոռում էր, թե պայմանագրայինները աշխատավարձ են ստանում, էնպես որ իրանք են ընտրել սահման գնալ, մենք չեն խնդրել իսկ սահմանապահ բնակիչների մասին էլ արտահայտվեց, թող չմնան, ով է իրենց խնդրում էնտեղ ապրեն: Այո, մենք նման մանկավարժներ ունենք... վիրավորվածությունից խեղդվում եմ, ու այս մահվան դեպքերից ավելի չարանում: 
Հավաքեք ու հավասրաչափ սահման տարեք բոլորին, եթե զինվորականի աշխատանքը սահման պահելն է ու նա դրա համար վճարվում է, նրա սահման պահելու շնորհիվ մյուսները քաղաքում հանգիստ շատ ավելի մեծ գումարներ են վաստակում, իսկ զազրախոսներն էլ թափած են...
Հայրենիքը միայն սահմանի ժողովրդին չէ, ոչ էլ զինծառայողներինը, թող սահման գնան ու մեկ-երկու ամսով դիրքեր պահեն բոլորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել