Убийство в Гюмри: почему армяне возмущаются российским неоколониализмомԳյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ իրադարձությունները ցնցեցին ողջ հայությանը: Բազմաթիվ մարդիկ դուրս եկան փողոց` պահանջելով, որ ոճրագործին դատեն Հայաստանում, ու նա իր պատիժը կրի այստեղ:

Ցույցեր տեղի էին ունենում թե Գյումրիում և թե մայրաքաղաքում:
Գյումրիում տեղի էր ունենում խաղաղ հանրահավաք: Ճիշտ է՝ մի քանի սադրիչներ փորձեցին ապակայունացնել վիճակը, որի հետևանքով էլ եղան վիրավորներ և ձերբակալվածներ: Բարեբախտաբար, գյումրեցիները հասկացան, որ սա ուղղակի կեղտոտ սադրանք է, և մյուս կողմում ևս իրենց հայրենակիցներն են:

Ի տարբերություն Գյումրիի` Երևանում հիմնականում հավաքվել էին բազմաթիվ դերասաններից ավելի շատ էկրան բարձրացող «ակտիվիստները», ովքեր ինչպես միշտ բախումներ հրահրեցին ոստիկանների հետ: Պարզից էլ պարզ էր, որ կրկին եկել էին ասպարեզում երևալու համար: Նրանք անամոթաբար փորձում էին օգտագործել ողջ Հայ ազգի ողբերգությունը ներքաղաքական դիվիդենտներ հավաքելու համար:

Անկեղծ հպարտացա Գյումրիի մեր Հայրենակիցներով, քանի որ նրանց հիմնական մասը չենթարկվեցին սադրիչների մանիպուլյացիային և շարունակեցին իրենց արդար պահանջի ներկայացումը խաղաղ միջավայրում:
Սա մեր ընդհանուր պայքարն է, ու բոլորիս համար էլ գերխնդիր է հանդիսանում ստահակին ամենախիստ կերպով պատժելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել