Լրագրող.
- Ռինգոն աշխարհի լավագույն թմբկահա՞րն է։
Ջոն.
Ռինգոն անգամ «Beatles»-ի լավագույն թմբկահարը չէ։
«Beatles»-ի մամուլի ասուլիսը Ամստերդամում, 1964 թ.
Լրագրող.
Ֆրանսիացիները դեռ չեն կողմնորոշվել, թե արդյոք իրենք սիրում են «Beatles»-ին։ Ի՞նչ եք կարծում նրանց մասին։
Փոլ.
«Be՞atles»-ի մասին։ Նրանք ցնցող են։ Մենք շատ ենք հավանում նրանց։
Ռադիոհարցազրույց «Beatles»-ի հետ Փարիզում, 1964 թ.
Լրագրող.
- Հռչակը ու երկրպագուների ուշադրությունը չե՞ն գոռոզացրել ձեզ։
Ջոն.
Երբ զգում եմ, որ սկսում եմ մեծամտանալ, նայում եմ Ռինգոյին ու հասկանում, որ չէ, մենք սուպերմեններ չենք։
«Beatles»-ի մամուլի ասուլիսը Սան Ֆրանցիսկոյում, 1964 թ.
Լրագրող.
- Հայտնի մարդկանցից ո՞ւմ ամենից շատ կուզեիք հանդիպել։
Ռինգո.
Իսկական Սանտա Կլաուսին։
Մամուլի ասուլիս «Beatles»-ի հետ Սիեթլում, 1966 թ.
Լրագրող.
Ռինգո.
Դա հենց մենք էինք։
Հարցազրույց «Beatles»-ի հետ Մելբուրնում, 1964
Լրագրող.
- Դետրոյթում սկսվել է «Beatles» շարժմանն արմատախիլ անելուն ուղղված արշավը։ Դուք ի՞նչ եք նախաձեռնում։
Փոլ.
Մենք Դետրոյթին արմատախիլ անելուն ուղղված արշավ կսկսենք։
Հարցազրույց «Beatles»-ի հետ Դետրոյթուն, 1964 թ.
Լրագրող.
- Ի՞նչ եք մտածում այն դեռահասների մասին, ովքեր նմանակում են ձեզ՝ կրելով բիթլզական կեղծամներ։
Ջոն.
Նրանք մեզ չեն նմանակում, որովհետև մենք կեղծամներ չենք կրում։
Մամուլի ասուլիս «Beatles»-ի հետ Ատլանտայում, 1965 թ.
Լրագրող.
- Ճի՞շտ է, որ ձեզնից մեկը ճաղատ է։
Ջոն.
Իրականում մենք բոլորս էլ ճաղատ ենք։
Ջորջ.
Ինչպես նաև խուլ ու համր։
Հարցազրույց «Beatles»-ի հետ Լոնդոնում, 1965 թ.
Լրագրող.
- Ո՞րն է ձեր հանկարծահաս հռչակի պատճառը։
Ջոն.
Եսիմ, գուցե եղանակը։
«BBC»-ի ռադիոհարցազրույցը «Beatles»-ի հետ, 1963 թ.
Լրագրող.
- Ձեզ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ համերգների ժամանակ դուք չեք լսում, թե ինչ եք երգում։
Ջոն.
Չէ, մենք տանը մեր երգերի սկավառակներն ունենք։
Հեռուստատեսային հարցազրույց «Beatles»-ի հետ Դալասում, 1964 թ.
Լրագրող.
- Ի՞նչ մտածեցիք, երբ ձեր ինքնաթիռի շարժիչից սկսեց ծուխ դուրս գալ, երբ այսօր վայրէջք կատարեցիք։
Ռինգո.
Առաջին հերթին փրկեք «Beatles»-ի տղաներին, կանանց ու երեխաներին։
Մամուլի ասուլիս «Beatles»-ի հետ Տորոնտոյում, 1965 թ.
Լրագրող.
-Ջոն, ի՞նչ տեսակի աղջիկներ են Ձեզ դուր գալիս։
Ջոն.
Իմ կինը։
Լրագրող.
-Ջորջ, իսկ Ձե՞զ ինչ տեսակի աղջիկներ են դուր գալիս։
Ջորջ.
Ջոնի կինը։
Մամուլի ասուլիս «Beatles»-ի հետ Տոկիոյում, 1966 թ.
Ձեզ կարող է դուր գալ նաև այս հոդվածը հայտնի խմբի մասին։