Հունվարի 12-ին այդ զարհուրելի դեպքից հետո ազգովի ընկած էդ անասունին էինք փնտրում, հետո գիշերը գտան դրան, ու հունվարի 13-ից բոլորին սկսեց հետաքրքրել, թե ինչն ա եղել էդ ոճրագործության պատճառը: Էդ ընթացքում ՀՀ իրավապահները, շատ թե քիչ նորմալ կտեր տալով, հանգստացնում էին մարդկանց՝ ասելով, որ տարվում են անհրաժեշտ գործողություններ: Նույն օրը (հունվարի 13-ին) Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե բա էդ անասունին Հայաստանին հանձնելու հարց չի քննարկվում, ու գնաաաաաց, շարունակությունը բոլորին հայտնի ա: 
Հիմա ինձ մի հարց ա հետաքրքրում՝ էդ հաղորդագրության իմաստը ո՞րն էր, էն դեպքում, երբ էդ պահին նման հարց օդում չէր պտտվում: Կարող էին, չէ՞, շարունակել կտել ժողովրդին, մինչև դիերը կհանձնեին հողին, կրքերը կհանդարտվեին, մինչև նման հարց կծագեր ժողովրդի մոտ, նոր էն երեկվա հնչեցրած ոչինչ չասող տեքստերով մի բան կպատասխանեին:
Ինձ մոտ հարց ա առաջանում՝ դատախազության պատասխանատուներն էնքան անմեղսունակ են, որ էսքանը չէին կանխատեսե՞լ, թե՞ հենց կանխամտածված են սարքել էս իրավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել