Հենց նոր տուն մտա, Գյումրի էի գնացել, փորձեմ մի քանի բառով իրավիճակը նկարագրել. բոլորը գիտեին, որ ես այսօր Գյումրի պետք ա գնայի, բոլորը գնալուս նպատակները գիտեին, ու երեկվանից ստանում եմ տարբեր տիպի նամակներ, հեռախոսազանգեր, լիքը մարդ ուզում էր միանար մեզ, լիքը մարդ Գյումրիից էր կապվել, որ իրենց աջակցությունը հայտներ մեզ, մարդիկ կային՝ պարզապես ողջունում էին մեզ... Երբ մտանք դատախազության բակ ու մասսայի հետ շփվանք, միանգամից գլխի ընկա, որ` պպիզդեց, անկառավարելի, ռադիկալ, չքաղաքականացված մարդիկ են հավաքվել... 90 տոկսը երիտասարդներ էին, ամեն 10-ից 1-ն էր միջին տարիքի... Բոլորը եկել էին մի բանի համար, բոլորը մի բան էին ուզում, որ այս տականքի գործը քննի ՀՀ քննչական կոմիտեն, նրան ՀՀ դատարանը դատապարտի, ու իր պատիժը Հայաստանի տարածքում կրի... Բոլորը «թասիբի» համար էին հավաքվել... Չգիտեմ՝ ոնց նկարագրեմ, սխալ ա էսի ակցիա անվանել, որովհետև նենց բաներ էի լսում, որ դա իրոք խորթ է ցուցարարին, ասենք օրինակ` «ապ ջան, չնկարես մեզ, կարող ա քո համար Էրիվանցի ակտիվիստ ենք», «էսի մեր թասիբի հարցն ա», «ջիգյարդ ուտեմ, սուսեգ էլի», «տղերք, քարերով մի զարգեք, դեմը մերոնք են` հայերն են», «արա էդքան ուժեղ տղա ես, դե գնայիր, էդ ռսին բռնեիր», «ստեղ ես չեմ եկել գոռալու, եկել եմ իմ թասիբի համար», «պարոն դադախազ, լոլոներ մի կարդա գլխուներիս, ասա հա կամ չէ», «արաա բարձր խոսացեք, մենք ձեր նման կերած-խմած տբեր չենք, սոված նիհար տղերք ենք» և այլն, և այլն... Նու չգիտեմ՝ ֆեյսում էդ թասիբով տղերքին հիմա տեռորիստ եք սարքել, թե խուլիգան, բայց անկախ նրանից՝ ինչ արել-չեն արել, հալալ ա էդ մարդկանց, խոնարհվում եմ, վիրավորվածներին էլ շուտափույթ ապաքինում եմ մաղթում:

Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել