Հիմա դե հարձակվե՛ք, պաշտպանե՛ք, միևնույն է, ես չեմ պատրաստվում լռել, (մեջներն ունեմ ծանոթներ, բայց դա ոչինչ չի ասում), որովհետև այս «դեպքը» ես որակում եմ անբարոյականություն... Թողես՝ մեծ-մեծ կխոսեն, մեծ-մեծ կփրթեն... Փաստորեն քաղաքապետարանը երեկ համերգը չեղյալ համարեց, բայց իր հարկի տակ հավաքեց աստղերին ու տժժաց... Չէի՞ն կարող այս մարդիկ չգնալ քաղաքապետարանում տեղի ունեցող զվարճանքին, այն դեպքում, երբ Ազատության հրապարակում հայտարարված էր մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը... Ու այս մարդիկ, հետաքրքիր է, ի՞նչ սրտով գնացին ու տժժացին... Տեսնես դեռ ասելու բան ունե՞ն... Ի՞նչ ասեմ, ուղղակի սիրտս ցավում է, որ այս մարդիկ «դեմք» են...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել