Ռուսական լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է երկու շատ վտանգավոր հանգամանք.

1. Պերմյակովն ասել է, թե սպանել է, որովհետև վախեցել է, որ իրեն կմատնեն:

2. Համածառայակիցներն ասում են, թե Պերմյակովը լավ, շփվող տղա է և անհավատալի է, որ նա նման հանցագործություն է կատարել, բայց հայտնի է դարձել, որ նա հոգեկան հիվանդությամբ է տառապել ժամանակին: 

Այս ամենն ապացուցում է, որ սա Հայաստանի դեմ հատուկ ծրագրված ահաբեկչություն էր, որովհետև ռուսների բացատրությունները նույնիսկ աբսուրդի ժանրից են մղոններով հեռու, ինչը հենց հիմա կկապացուցեմ:


1. Փաստորեն Պերմյակովը չի վախեցել, որ ինքը մինչև կյանքի վերջ կփտի բանտերում, բայց վախեցել է, որ «սամավոլկի» համար մի քանի «սուտկա» կնստի գաուբվախտայում: Կամ այ տականքներ, 6 ամսական ու 2 տարեկան երեխաները պետք է մատնեին ձեր վիժվածքին։ Արա էդ երեխեքը դեռ խոսալ չեն կարողանում, այ լկտիներ: Հետո, եթե ինչպես ինքն է ասում, բոլորը քնած են եղել, ապա ինչու՞ է ինքը համառորեն փորձել մտնել այդ տուն կամ ամբողջ Գյումրիում մի հատ ցայտաղբյուր չկա՞ր, որ հագեցներ ծարավը: Ավելին՝ խիստ կասկածում եմ, որ այդ համեստ ընտանիքի հայրը մերժել է մեկ բաժակ ջրի խնդրանքը: 

2. Տո այ ........ ուրեմն ձեր ողորմելի բանակի զորակոչի ժամանակ զինծառայողների անցյալը չեք ստուգու՞մ. իհարկե ստուգում եք: Կամ ա՛յ ոչխարնե՛ր, ի՞նչ ա նշանակում, թե Պերմյակովը նախկինում հոգեկան հիվանդությամբ է տառապել. եթե հոգեկան հիվանդություններն այդքան հեշտ բուժվեին, աշխարհում այդպիսիններ չէին լինի: Իսկ գիտե՞ք, թե ինչ է նշանակում սա. սա նշանակում է, որ իրենք ասում են՝ «մեր վիժվածքը լավ տղա է, բայց հոգեկան հիվանդ է, իսկ հոգեկան հիվանդներին դատ չի հասնում»: Մեզ հասնում ա, որովհետև ազգիս մի մեծ հատված ռուսի սապոգը պաչելով ման ա գալիս՝ այդպես էլ չհասկանալով, որ ռուսն իրանց ու իրանց նմաններին միշտ նվաստացրել է, նվաստացնում է ու նվաստացնելու է՝ համարելով իր սեփական օգտագործման ստրուկը: Գարեգին Նժդեհի ականջը կանչի, որ ձեր նմաններին մեռավ բացատրելով, թե ռուսն ով ա ու բացատրելու համար էլ մեռավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել