Դպրոցական տարիքում որ գրքեր էի կարդում, որտեղ ասվում էր, թե ոնց էին շահերի ժամանակ մտնում ու գյուղերում մարդ սպանում, կանանց բռնաբարում, ստորացնում, վերջում էլ հարկերը հավաքում, գնում էին, չէի հասկանում, մտածում էի՝ լավ, մի մարդ չկա՞ր, եղանով խփեր, ձիուց գցեր, սպաներ դրանց:
Նոր սկսել եմ հասկանալ...
Գրելով, վերլուծելով, հայհոյելով՝ բան չփոխվեց, ստեղ բարոյական, մարդկային, քաղաքական ու դիվանագիտական կոնցեպցիաներ չեն գործում:
Մեղքը բոլորիս խղճին ա նստած, բոլորս ենք մեղավոր, էտ երեխու աչքերի մեջ նայել ա պետք հետո, որ ոչ մեկ չի կարողանալու, էնտեղ բոլորի հերթական պարտությունն ու անզորության պատկերն ա լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել