Գոնե ֆեյսբուկում մարդ չպիտի լինի, որի մտքի ծայրով անցնի, թե Օսկանյանը կարող էր 1 դրամ յուրացնել: Ես չգիտեմ, ինչ ասեմ, մարդ ինչ տեսակ ուղեղ պտի ունենա, որ տենց բան մտածի: Ուրիշ բառ չեմ գտնում ուղղակի, լեզուս չի պտտվում անգամ փաստարկներ բերելու համար (էնքան, որ ամեն ինչ պարզ է): Իհարկե, մեկ-մեկ մի տեսակ դիսկամֆորտ ես զգում առնվազն, ուզում ես մտածել, որ էս անտերությունը ֆսյո տկի պետություն է, ֆսյո տկի դատախազություն կա, ոչ բարով գլխավոր դատախազ ու եթե տենց լուրջ մեղադրանք են ներկայացնում, ուրեմն երևի թե մի բան կա: Չէ, ոչ մի բան էլ չկա: Մարդու վրեն գործ են սարքել Սերժի պատվերով`մենակ իր քաղաքական գործունեության պատճառով: Մի հատ սա պետք է այնուամենայնիվ արձանագրել, անկախ նրանից` ինչպես ենք վերաբերվում Օսկանյանի նախարար աշխատելուն ու մարտի մեկին իր արածներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել