Արդարության կողմնակիցներին ասեմ, որ չպետք է տխրել, քանի որ Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունն արդեն մի քանի տարի է, ինչ շոու է դարձել, որտեղ պարտադիր կերպով պետք է հաղթեն Մեսսիի կամ Ռոնալդուի նման բրենդները: Եթե 2010 թվականին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներից որևէ մեկը չստացավ այդ մրցանակը, ապա արդեն ավելորդ է ինչ-որ բանի մասին խոսել այդ առումով: Ինձ համար անակնկալ չէր այս շոուն: Եթե Ռոնալդուն նույնիսկ չհաղթեր ՉԼ-ն, ապա միևնույնն է՝ ստանալու էր: Իսկ եթե ոչ Ռոնալդուն, ապա Մեսսին:

Մի խոսքով, մոռացեք այդ հեղինակազրկված մրցանակի մասին խոսելը: Այն արդեն անցյալում է, ինչպես մի շարք լավ ու բարի ֆուտբոլային ավանդույթներ:

Նոյերն արժանի էր այդ մրցանակին, ինչպես ժամանակին Ինյեստան կամ Խավին, Ռիբերին ու այս անգամ էլ Նոյերը:

Ամեն դեպքում մի մոռացեք, թե ով է աշխարհի չեմպիոնը:

MANU THE BEST

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել