Այն, ինչ կատարվեց այսօր Գյումրիում, սարսափելի էր: Այս վայրագությունը ոչ մի կերպ չի մտնում տրամաբանության մեջ: Այո, իսկապես որ հենց մարդ արարածը երկրի վրա ամենավտանգավոր, ամենաանկանխատեսելի էակն է: Ուղղակի չեմ հասկանում այդ ստահակի արարքի դրդապատճառները, ախր ինչպե՞ս կարելի է կրակել մանկան վրա, ինչպե՞ս կարելի է վեց ամսական երեխային դանակահարել և վերջապես ինչպե՞ս կարելի է մարդկային կյանք խլել: Նման մարդիկ զուրկ են բարոյականությունից, զուրկ են կրոնի դավանանքից, զուրկ են մարդ կոչվելուց: Այո, այսօրվա կատարվածը նման է սարսափ ժանրի ֆիլմերի, և հիմա ինչքան էլ որ անմարդկային թվա, ինչքան էլ որ կոպտություն պարունակի, ես ամբողջ սրտով և հոգով ուզում եմ, որ այդ գազանի լեշը փռված տեսնեմ, նման հանցագործներն իրավունք չունեն օդ շնչելու, պետության հաշվին սնվելու կամ հանգիստ քուն ունենալու: Խորապես ցավակցում եմ համայն հայությանը, մարդկությանը, իսկապես ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, ռասայական պատկանելիությունից, կրոնի դավանանքից այսօր սգում է, սգում է մի անմեղ ընտանիքի ոչնչացումը, սգում և դատապարտում... Բոլորիս ուժ, համբերություն և համախմբվածություն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել