Հետաքրքիր է, չէ՞, մեր ուղղաթիռը խփեցին ու տաս օր էլ պահեցին կրակի տակ, որ մենք չկարողանանք մեր տղաների դիերը դուրս բերել, միջազգային մարդասիրական կոմիտե, կարմիր խաչ կամ կարմիր մահիկ, մեկը երևա՞ց, մեկը դատապարտե՞ց Ադրբեջանի արածը (գուցե եղել է, խնդրում եմ, ինձ լուսավորեք): Իսկ մենք թույլ ենք տալիս, որ օրը ցերեկով դիվերսիա անեն, քիչ չի, էդ ընթացքում գան մեր հողում սատկեն, մենք էլ դե, միջազգային նորմերը հարգելով, թողնենք, որ գան, իրանց լեշը տանեն: Չէ, ես հպարտ եմ, որ իմ նախնիները, իմ ազգը երբեք արնախում ու վայրենի չեն եղել, ոչ հեթանոս ժամանակ, ոչ առավել ևս այդպիսին են քրիստոնյա ժամանակ: Բայց աշխարհում ոչ մեկ չի էլ գնահատելու, որ հայերը վեհանձն են, քաջարի, իսկական տղամարդ ու ռազմիկ:
Մենք գուցե նման վերաբերմունք ցուցաբերեինք մի քաղաքակիրթ երկրի հանդեպ, ով կհասկանար ու արժանվույն կգնահատեր իր «թշնամու» արարքը, բայց Ադրբեջանի՞ն, որ ցեղասպանության նոր տեսակ է մեր հանդեպ կիրառում՝ գրեթե ամեն օր մի հայ սպանելով: 
Երևի Երրորդ համաշխարհային պատերազմը որ սկսվեց, ամենայն հավանականությամբ կլինի կրոնական, ու կհաղթեն մուսուլմանները, որովհետև նրանք իրենց գաղափարն իրագործելու համար ոչ մի գրված ու չգրված օրենքի առաջ կանգ չեն առնում: 
Էհ, Աստված իմ, ներիր, որ ես մեկ-մեկ չարանում եմ, բայց Դու, մեզ հավիտենական կյանք խոստանալով, չափից շատ ես փափուկ, մաքուր ու ազնիվ խիղճ տվել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել