6 ամսական երեխային օրորոցում կրակողն ազգություն չճանաչող, անհոգի երևույթ է և չի կարելի նման ոչնչության պատճառով բնութագրել մի ամբողջ ազգի:
Գյումրիում տեղի ունեցած սպանդի ողջ պատասխանատվությունն ընկնում է ռուսական ռազմաբազայի հրամանատարության վրա, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ իրենց պարտականությունները թերի կատարելու համար. ի՞նչ է նշանակում՝ զինվորը զենքով դուրս է գալիս քաղաք:
Կարծում եմ՝ Ռուսասատանը քաղաքական և իրավական ամենաբարձր մակարդակով կդատապարտի այս երևույթը:
Եկեք աղոթենք 6 ամսական փոքրիկի կյանքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել