Այսօր Փարիզում կկայանա «Համերաշխության երթը», որը միտված է համախմբել ահաբեկչության դեմ պայքարող բոլոր ուժերին: Ֆրանսիա կժամանեն ոչ միայն եվրոպական երկրների ղեկավարները, այլ նաև Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների, որոնց Արևմուտքում վերջերս այնքան էլ չեն սիրում: Ընդհանուր առմամբ կլինի 40 պատվիրակություն: Սակայն այդ երթին չի մասնակցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` առանց որևէ մի մեկնաբանության: «Աշխարհի ահաբեկչության դեմ» և «մոլորակում հանուն ժողովրդավարության» պայքարող երկրի ղեկավարը սահմանափակվեց զուտ դեսպանատան մատյանում գրագրություն թողնելով:..

Ի դեպ, 2 օր առաջ The New York Times թերթի լրագրողներից մեկը հայտարարել էր, թե Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումը տեղի է ունեցել այն պատճառով, որ ֆրանսիական երգիծական պարբերականի ղեկավարությունը չէր պահպանում հանդուրժողականության, հարգանքի և արժանապատվության նորմերը...

Վաշինգտոնի նման պահվածքը կրկին անգամ վկայում է, որ Սպիտակ տան համար խիստ ձեռնատու է Եվրոպայում իրավիճակի ապակայունացումը: Չպետք է մոռանալ, որ Աֆղանստանից դուրս բերվող տեխնիկան և ստորաբաժանումները պետք է բաշխվեն թե Հյուսիսային Ամերիկայում և թե Եվրոպայում: Եթե Գերմանիա այս տարի կտեղակայվի 150 տանք և 3000 զինյալ, ապա Ֆրանսիան իր տարածքում ամերկյան զորքերի տեղաբաշխան համաձայնություն դեռ չի տվել: Վաշինգտոնում նաև մտահոգված են, որ հունվարի 19-ին Եվրամիության նախագահության գագաթնաժողովում Ֆրանսուա Օլանդը, հակադրվելով Գերմանիայի վարչապետ Մերքելին, կհայտարարի հակառուսաստանյան սանկցիաներից դուրս գալու մասին:

Բացի այդ` Օբամայի վարչակարգը փորձում է նոր կոնֆլիկտային գոտի ստեղծել Միացյալ Նահանգներից դուրս, որպեսզի մեղմի Հանրապետական մեծամասնության ճնշումները` ձախողված արտաքին քաղաքականության համար: Ավելին` վերջերս ավելի շատ են Կոնգրեսում խոսում նրա լիազորությունները վաղաժամկետ ավարտվելու և նույնիսկ դատական գործ սկսեոլու վերաբերյալ:

Այսպիսով, ֆրանսիական այս տենդը դեռ կշարունակվի, մինչև կողմերից մեկը չզիջի իր դիրքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել