Համացանցում որոշ գրանտակերների, հեթանոսաանհասկանալիների կողմից անիմաստ հերթական աղմուկն է բարձրացվել Հայոց Եկեղեցու հանդեպ, թե հասեք, փրկեք Սեյրան Օհանյանը կամ մեկ ուրիշը Ջրօրհնեքի կնքահայր է դարձել: Դե ձեռքի հետ էլ որոշ խամաճիկներ օգտվում են սրանից և նորից բարբաջում մեր Եկեղեցու հասցեին: Բոլոր նմանատիպ մարդիկ պետք է նախ հիշեն և այլևս չմոռանան՝ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆԴԱՄԻ ՀԱՄԱՐ՝ սկսած պարզ հավատացյալից մինչև ՀՀ նախագահ, ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԿՆՔԱՀԱՅՐ ԴԱՌՆԱԼ ՍՐԲԱԶԱՆ ԱՅԴ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ: Երկրորդ՝ Հայոց Եկեղեցին չեն հիմնադրել ռասելները, էկմանները, սմիթները, այլ հենց ՏԻՐՈՋ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ, որոնք կրողն էին ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, և որը նրանք փոխանցեցին իրենց հիմնադրած Եկեղեցիներին: Այսինքն՝ Հայոց Եկեղեցին միշտ լինելու է՝ անկախ բարբաջանքներից, աղանդներից, տարբեր հարվածներից, քանզի ոչ թե մարդաստեղծ է, այլ՝ ԱՍՏՎԱԾԱՀԻՄՆ: Երրորդ՝ հատկապես այս տարի աննախադեպ շատ մարդիկ են Ամանորը նշել եկեղեցում և մասնակցել Ս. Ծննդյան արարողություններին, ունենք հոգևոր առումով ԳԻՏԱԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ հավատացյալների մի մեծ բանակ: Մի խոսքով՝ վիրտուալ հայրենասերներ ջան, մեր ժողովուրդը սիրում է իր Մայր Եկեղեցին՝ առանց հաշվի առնելու ձեր անիմաստ ստատուսները: Մի մտահոգվեք, Աստված իր ողորմությամբ մեկ օր էլ ձեզ կայցելի և իմաստությամբ կզարդարի: Աստված պահապան մեր ժողովրդին, մեր Հայրենիքին և հատկապես հայոց բանակի քաջարի մարտիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել