Դեռևս վաղնջական ժամանակաշրջաններից մեր հայրենիքը միշտ շրջապատված է եղել թշնամիներով և ավազակախմբերով, որոնք պարբերաբար հարձակումներ են գործել: Մի անգամ գյուղերից մեկում հարսանյաց հանդեսի ժամանակ ավազակները հարձակվում են և գողանում հարսնացուին, մինչ շատերը ողբում էին, գյուղի կտրիչներից մեկը հեծնում է ձին և գնում է սպանում ավազակներին ու հարսնացուին հետ բերում: Ծնողները, հյուրերը չեն տեսնում թե կոնկրետ ով բերեց հարսնացուին և հարցնում են բարբառով.

–Քա վուր մինն էր, քա վուր մինն էր,– այսինքն ո՞վ էր։

Եվ որոշում են որ նորապսակներին պետք է ունենան մեկ պահապան ու անունն էլ դառնում է ՔԱՎՈՐ

հ.գ. սա լեգենդ -պատմություն, իսկ իրականում քավոր եղել է դեռևս հեթանոսության վաղ շրջաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել