ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` հունվարի 20-ին նախաձեռնած խորհրդաժողովն իրականում տարեմուտի և Նոր տարվա ամենաինտրիգային քայլն էր` ԶԼՄ-ի ու վերլուծաբանների քննարկման հիմնական առարկան:

Ըստ էության` ԲՀԿ-ը ղեկավարը, լինելով ՀՀ քաղաքական դաշտի վերջին տասնամյակների ազդեցիկ անձ, ինչպես նաև գործարար էլիտայի ներկայացուցիչ, միշտ էլ հնարավորոթյուն է ունեցել իրեն մտահոգող հարցերը բարձրացնելու ու լուծելու համար:

Մյուս կողմից, ԲՀԿ-ի քայլը կանխատեսելի էր, քանի որ Եռյակը ԲՀԿ-ի համար արդեն դարձել է ավելորդ բեռ, որին ԲՀԿ-ն օգտագործում էր որպես «քարշակ», քանի որ կրում էր ողջ եռյակի սպասարկման ծանր բեռն ու ֆինանսական հարցերով պատասխանատվությունը: Բնականաբար, տրամաբանական ու ինչ-որ տեղ նաև արդարացված քայլ, որ նա փորձում է Եռյակի մյուս ներկայացուցիչներից աստիճանաբար շատ զգուշորեն հեռանալ` նրանց ուղարկելով «գրողի ծոցը»:

Ստեղծված իրավիճակում Ծառուկյանը կարծում է, թե առավել հավանական է, որ իր առաջադրված հարցերը լուծում կգտնեն այն պարագայում, եթե դրանք առաջադրվեն ապաքաղաքական հարթությունում, ասել է թե` շառից ու փորձանքից հեռու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել