Այսօր հայտնի դարձան Հայաստանի 2014թ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունները:
Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյանին, ով հինգերորդ անգամ դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Հատկապես շնորհավորում եմ Ռոման Բերեզովսկուն` երկրորդ մրցանակի համար, ինձ համար այդ երկրորդ մրցանակը միանշանակ առաջինի դերակատարում ունի, քանի որ Ռոմանը իսկապես արժանի է լինել առաջինը, ինչպես նաև շնորհավորում եմ Ռոբերտ Արզումանյանին և տարվա լավագույն մարզիչ Սարգիս Հովսեփյանին:
Այս տարվա մրցանակային եռյակից շատ բան է կախված եվրո 2016 թ-ի ուղեգիր նվաճելու առումով: Այո, մեզ պետք է ամուր հենարան, որպեսզի մեր ֆուտբոլիստները լինեն ինքնավստահ, խաղան ավելի համարձակ, և իհարկե այդ վստահության անունը Ռոման Բերեզովսկին է, մեզ պետք է ամուր պատնեշ և իսկապես ունենք այդ պատնեշը, դա Արզումանյանն է և վերջապես մեզ պետք է ծանր հրետանի, հարձակման իրական առաջատար և իհարկե դա էլ ունենք՝ մեր Հենոն է...
Ինձ մնում է միայն առողջություն, հաջողություն մաղթել մեր բոլոր ֆուտբոլիստներին և Աստծուց խնդրել, որ 2015թ-ը մեր տղաներին զերծ պահի անգամ ամենաչնչին վնասվածքներից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել