1. Շոկոլադն օգտակար է սրտի համար: Այն մարդկանց մոտ, որոնք պարբերաբար շոկոլադ են օգտագործում, սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%:
2. Շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը՝ ուղեղում սերոտոնինի քանակի մեծացման հետևանքով: Հետազոտությունները շոկոլադի աֆրոդիզիակությունն (բնական նյութ, որը խթանում է սեռական հակումներն ու սեռական ակտիվությունը) ապացուցելու համար դեռևս շարունակվում են:
3. Շոկոլադը տղամարդկանց մոտ նվազեցնում է սրտամկանային ինֆարկտի վտանգը: Շոկոլադի դրական էֆեկտի մասին արդեն խոսվեց վերևում, բայց հենց այս եզրակացության են եկել գիտնականները, որոնք 10 տարի անընդմեջ հետազոտել են տղամարդկանց, որոնք շաբաթական ուտում էին 63 գրամ շոկոլադ:
4. Իտալացի գիտնականները ապացուցել են, որ մարդիկ, որոնք մեծ քանակով շոկոլադ են ուտում, ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում մտագարությամբ:
5. Շոկոլադը բթացնում է սովի զգացումը: Բավական է ուտել 10 գրամ սև շոկոլադ, որպեսզի սովը անցնի:
6. Շոկոլադի սիրահարներն ավելի երկար են ապրում: Դա ապացուցելու հետազոտությունները շարունակվել են 60 տարի: Պարբերաբար շոկալադի օգտագործումը երկարեցնում է կյանքը մեկ տարով:
7. Շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից հետո մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ: Դա ապացուցել են Մեծ Բրիտանիայի գիտնականները: Շատերը պնդում են, որ մի քանի կտոր շոկոլադից հետո նրանք ավելի լավ են սկսում մտածել:
8. Գիտնականները ապացուցել են, որ մեկ գավաթ տաք շոկոլադը մեղմացնում է կոկորդի ցավը և մեղմում հազի ռեֆլեկսը:
9. Ըստ վիճակագրության, երկրներում, որտեղ ավելի շատ են օգտագործում շոկոլադ, ավելի շատ են Նոբելյան մրցանակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել