Եթե Ձեր՛ ընկերոջ երեխան սոված է քնում, ուրեմն, սոված է նաև Ձեր՛ երեխան՝որքան էլ նրան կերակրեք :

Կամ իշխանափոխություն,կամ ինքնասպանություն՝ բայց պետք է սպանել մեր՛ մեջի իշխանին և իշխանափոխություն կատարել մեր՛ ներսում : 
Ինձ մեկ-մեկ թվում է,որ եթե <<մունաթի>> ու << բողոքի >> համաշխարհային մրցույթ լինի , ապա մենք ազգովի առաջին տեղը կգրավենք:Ասեմ ավելին՝ 10 միլիոնանոց սփյուռքն էլ մեզ հետ միասին :Ոչ՛ պեսիմիզմի,ոչ էլ լավատեսության կողմնակից երբեք չեմ եղել ու Աստված մի արասցե մի օր հանկարծ դառնամ դրանցից մեկի երկրպագուն,բայց վստահ եմ ՝ մեր բոլոր դժբախտությունների պատճառը մենք ենք:Եթե վախենում եք ապրել,ապա ինքնասպանություն գործեք:Այո՛, գնացեք՛ ու կանգնեք կամուրջներից մեկի վրա ու վայր նետվեք: ... վստահ եմ ինքնասպանությունից խոսացող ոչ մի անձ այն երբեք գործելու ցանկություն անգամ չի ունեցել,իսկ ինքնասպանություն գործողների մասին մենք երբեք չենք էլ լսում նրանց սեփական բերաններից՝նրանց կամ նամակներն ենք կարդում,կամ դիակների մասին լուրեր ենք ստանում:
Միայն հայ << պոռնիկը >> կարող է փողի համար պառկել բոլորի տակ ու սեքսից անմիջապես հետո վազել եկեղեցի ու աղոթք կատարել եվ մեղքերի թողություն խնդրել: 
Միայն հայ հոգևորականը կարող է կնունքի արարողակարգը արա-արագ անել,քանի որ սեղանին հանգուցյալը իրեն է սպասում :
<<Լավ տղու>> հոգեբանությամբ <<գործ>> տվող անբարոյականներով շրջապատված ազգը չի կարող հաղթահարել,ոչ ներքին,ոչ արտաքին մարտահրավերները :Ես թքած ունեմ բոլոր տեսակի իշխանությունների վրա,երբ թշնամին քթիս տակ է ՝ինձանից մեկ հարկ վերև կամ ներքև ,ինձանից աջ ու ձախ,երբ թշնամին իմ ու քո ներսում է,երբ թշնամին մեր երկրի մենք ինքներս ենք: Իշխանությունները մեղավոր չեն երբ փողոցով անցնելիս լացողի հետևից թքում ենք,իսկ մեր վրա թքողի բերանը չենք էլ փորձում ջարդել:Երբ վնաս տվողի ձեռքը բռնելու փոխարեն հպարտանում ենք նրանով :Երբեք խելքի չենք գալու,քանի դեռ << գողցող տղեն >> հարգվում է մեր շրջապատում,երբ <<միլիցու >> հետ հաց ենք ուտում ու հենց նրանց հովանավորությամբ փորձում ենք <<գողական աշխարհում >> հեղինակություն ձեռք բերել :Երբեք խելքի չենք գալու,քանի դեռ մեր մեջ չենք սպանել մեր մեջի <<լավ տղուն >> ,քանի դեռ բռունցներով ոչ թե թշնամուն ենք հարվածում,այլ ինքներս մեզ,քանի դեռ գործելու փոխարեն խոսում եք,քանի դեռ սահմանապահ զինվորներին այցելելը ոչ թե հոգու պարտք է ,այլ ֆեյսբուկի փիար,քանի դեռ մեր մանուկներին կաթի հետ խանդ ենք սնում ու գողացողին որպես <<լավ տղա >> ներկայացնում :
Ժողովուրդ եթե Ձեր՛ ընկերոջ երեխան սոված է քնում, ուրեմն, սոված է նաև Ձեր՛ երեխան՝որքան էլ նրան կերակրեք :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել