Սիրելի աղջիկներ, հավանաբար ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի տղամարդ է ձեզ վիճակված: Այս թեսթը կօգնի քիչ-թե շատ կողմնորոշվել այդ հարցում…
1. Տոթ, ամառային օր է: Դուք ընկերներով գտնվում եք անտառային լճի ափին: Ինչ-որ մեկը առաջարկում է լողալ առանց լողազգեստի.
ա/ դուք ստիպված համաձայնում եք. ցանկալի չէ, որ ձեզ համարեն կեղծ բարեպաշտ կամ ձանձրալի -6,
բ/ անմիջապես հանվում եք, մտնում ջուրը, դուք բաց չեք թողնում ոչ մի զվարճություն -9
գ/ Հրաժարվում եք, քանզի գտնում եք, որ ձեր կառուցվածքն ինչ-ինչ թերություններ ունի -3
2. Տղամարդկանց կողմից տրված այս հայտարարություններից ո՞րը ձեզ կգրավեր.
ա/ "Փնտրում եմ հարազատ հոգի, որի հետ կարելի է վայելել բնության գեղեցկություններն ու պոեզիայի հաճույքը” -3
բ/ "Բարձրահասակ, անթերի կառուցվածքով տղամարդը կարող է օգնել Ձեզ՝ երջանիկ զգալ: Պատասխանեք ներկայացնելով նաև լուսանկար” -6
գ/ "Եթե ուզում եք ամուր ընտանիք ունենալ, իսկ արտաքինին մեծ ուշադրություն չեք տալիս, ուրեմն մենք պետք է հանդիպենք” -9
3. Որքանո՞վ եք անկեղծ, երբ խոսում եք սեփական խնդիրների կամ թերությունների մասին.
ա/ Ես այդ մասին չեմ խոսում, թող բոլորը կարծեն, որ ես անթերի եմ -3
բ/ Ինչ-որ հարցերում անկեղծ եմ, բայց, ընդհանրապես, իմ շուրջը ստեղծում եմ խորհրդավորություն -9
գ/ Շատ անկեղծ եմ, ինչպես բաց գիրք -6:
4. Ձեր երկրպագուն իրեն ներկայացնում է որպես սիրախաղի /սեքսի/ հմուտ գիտակ, սակայն շուտով փաստերը Ձեզ համոզում են հակառակը: Դուք.
ա/ խնայելով նրա ինքնավստահությունը, անվանում եք նրան "վագրիկս” -6
բ/ ինքներդ եք բացատրում, թե ինչպես պետք է գործել -3
գ/ փորձում եք հուսադրել նրան ձեր քնքշությամբ ու սիրով -9
5. Ինչն է ամենից առաջ հետաքրքրում Ձեզ այն տղամարդու մեջ, որի հետ ծանոթանում եք.
ա/ մասնագիտությունը և աշխատանքի վայրը -3
բ/ արտաքինը -6
գ/ ինչու չի ստացվել նրա անձնական կյանքը կամ նախորդ կապը -9
6. Դուք հագնվում եք այնպես, որ.
ա/ երևաք համեստ, բայց նրբագեղ -9
բ/ ձեզ հարմար լինի -3
գ/ գայթակղիչ լինեք տղամարդկանց համար - 6
7. Ձեր ընկերները.
ա/ միայն կանայք են -3
բ/ հիմնականում կանայք են, բայց ընկերություն եք անում նաև տղամարդկանց հետ -9
գ/ միայն տղամարդիկ են -6
8. Երեկույթի ժամանակ Ձեր ընկերը հրավիրում է ուրիշին: Դուք .
ա/ արտաքուստ հանգիստ կպահեմ ինձ մինչև երեկոյի վերջը -9
բ/ ես էլ սիրախաղ կսկսեմ ուրիշի հետ -6
գ/ կհեռանամ՝ շրխկացնելով դուռը -3
9. Եթե հնարավորություն ունենայիք, արձակուրդը կանցկացնեիք.
ա/ Կանարյան կղզիներում -6
բ/ շրջելով Եվրոպայի բոլոր հայտնի թանգարաններում -3
գ/ ճանապարհորդելով որևէ էկզոտիկ վայրում -9
10. Դուք հրավիրված եք դիմակահանդեսի, որտեղ պետք է ներկայացնեք Բարբարա անունով որևէ հայտնի կնոջ: Ձեր ընտրությունը.
ա/ Բարբարա Բուշ -3
բ/ Բարբի տիկնիկ -6
գ/ Բարբարա Սթրեյզանդ -9
|
erkusov.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել