Ազատությունն այն վիճակն է, երբ ոչինչ մեզ չի կապում շրջապատի իրականության հետ: Երբ մենք չունենք ոչ երազանքներ, ոչ կրքեր, ոչ տագնապներ: Երբ մենք չունենք ոչ նպատակ, ոչ աննպատակություն, երբ կատարյալ անտարբերության այդ դատարկությունը մեզ ցավ չի պատճառում: Ազատությունը զարմանալի է իր գունազրկությամբ: Նա բոլորովին նման չէ անտարբերությանը, քանի որ վերջինս անտանելի ցինիկ է: Նման չէ վհատությանը, երբ կորցնելու ոչինչ չկա, քանի որ հուսահատությունը միշտ թաքցնում է ամոթը կամ ծածուկ հույսը: Ազատությունը հուսահատության հակոտնյան է, դա համամարդկայնացնող վիճակ է:

ԱԹԹԻԼԱ ԲԱՐՏԻՇ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել