Հայե՜ր: Քարվաճառի շրջանի Նոր Մանաշիդ գյուղի դպրոցը հրատապ կարիք ունի պատմության ուսուցչի: Բավարար աշխատավարձը և բնակարանը (տնօրենի հավաստմամբ) ապահովվում են: Հետաքրքրվողները կարող են ինձ հետ կապ հաստատել՝ դիմամատյան-ֆեյսբուքի հաղորդագրությունների միջոցով: Կարող են դիմել համապատասխան կրթություն ստացած և լեռնային պայմաններում աշխատելուն պատրաստակամ անձինք:
Նոր Մանաշիդը (պատմ. Կոտրած Եղցի) գեղատեսիլ բնակավայր է՝ 1750-1800 մ. բարձրության վրա՝ շրջապատված ալպիական մարգագետիններով և (գյուղից ներքև) անտառներով: Գյուղը ներամփոփ, հայեցողական և իմաստավորված կյանք սիրող մարդկանց համար է: Նոր Մանաշիդն ունի անասնապահությունը զարգացնելու արտակարգ հնարավորություններ: Բնակչի առջև ծառացող ամենալուրջ խնդիրը՝ բնակավայրի մայրուղուց կտրվածությունն է՝ շուրջ 5 կմ լեռնային ոլորապտույտ ճանապարհ՝ առանց կանոնավոր ուղևորատար սպասարկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել