Ծագող արևի երկիր Ճապոնիան հայտնի է իր սամուրայներով։ Այստեղ գեղեցկությունն ուղիղ համեմատական է կարգապահությանն ու ինքանատիրապետմանը, իսկ պոեզիան՝ մարտարվեստին։ Մենք որոշեցինք Ձեր ուշադրությանը ներկայացնել ճապոնական իմաստություններ, որոնցով առաջնորդվում են սամուրայներն իրենց կյանքի ընթացքում։ Սամուրայները հասարակ մարտիկներ չեն։ Այս մարդկանց համար հարգանքը, պատիվն ու կատարելությունը ամեն ինչից վեր են դասվում։

1. Նախքան ինչ-որ մեկին կարծիքդ հայտնելը մտածիր, թե արդյոք նա ի վիճակի է ընդունել այն։

2. Ինչ-որ սխալ գործելուց հետո պետք է անհապաղ այն ուղղել։ Եթե առանց ձգձգելու ուղղեք Ձեր սխալը, այն շուտով կմոռացվի։ 

3. Նա, ով հարբած ժամանակ թուրն իր ձեռքն է վերցնում, ոչ միայն անխոհեմություն է անում, այլև վախկոտություն։ 

4. Սամուրայը պետք է խուսափի մեծ քանակությամբ սակեից, չափազանց մեծ հպարտությունից ու զեխությունից։

5. Հարցնել, երբ արդեն իսկ գիտես պատասխանը, սիրալիրություն է, իսկ հարցնել, երբ պատասխանը չգիտես՝ բացարձակ անհրաժեշտություն։

6. Հիվանդությունների ու այլ դժբախտությունների լրջությունը որոշվում է դրանց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքով։

7. Մարդ անպիտան է, եթե չի գիտակցում, որ «հիմա»-ն ու «ամենահարմար պահը» միևնույն բանն են։   

8. Եթե մարդ հենց սկզբից չի տիրապետում իր մարմնին ու մտքին, նա երբեք չի հաղթի իր թշնամուն։

9. Պետք է ծանրութեթև անել յուրաքանչյուր բառը ու միշտ հարցնել ինքդ քեզ, թե արդյոք ճիշտ է այն, ինչ պատրաստվում ես ասել։

10. Դժբախտությունը գալիս է այն ժամանակ, երբ մարդիկ հույսը դնում են ապագայի վրա, դառնում են ծույլ, անհոգ ու թույլ են տալիս, որպեսզի գործերը «փախչեն» իրենց ձեռքի տակից։ Երկարատև մտորումներից հետո նրանք հետաձգում են հրատապ գործերը՝ կարծելով, թե կարող են վաղն անել դրանք։   

11. Մարդիկ ավելի հանգիստ կապրեն, եթե իրենց կյանքի որոշ կողմեր անուշադրության մատնվեն։ Շատ կարևոր է հասկանալ դա մարդկանց վարքը գնահատելիս։

12. Մի բառն էլ բավական է, որպեսզի ցույց տաս քո ուժը կամ փոքրոգությունը։

13. Ինքդ քո մասին շատ խոսելը ոչ միայն անօգուտ է, այլև վնասակար։ Վատագույն դեպքում խոսքերդ կարող են բամբասանքի տեղիք տալ, և դու թշնամիներ «կշահես»։ Դրա փոխարեն ավելի լավ է թեկուզ տանը մնալ ու մտորել պոեզիայի մասին։ 

14. Հակառակորդներդ կարհամարհեն քեզ, եթե դու փնթի տեսք ունենաս։

15. Չարժե անբարեհամբույր վարվել մի մարդու հետ, ով այցելել է քեզ, անգամ եթե դու զբաղված լինես այդ ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել