Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

16. Հաշվի առնելով 12-15 կետերը՝ դուք ստիպում եք մեզ երբեմն զգալ անպաշտպան, թույլ ու կյանքի համար չնախատեսված մատնաչափիկներ։ Այդ ամենը վերադարձնում է մանկության մոռացված համը։

17. Դուք երբեմն կարող եք կոպիտ ու անտակտ լինել, ասել տարբեր վիրավորական բաներ, բայց մենք հաստատ գիտենք, որ դուք դա չարությունից դրդված չեք անում, այլ չհասկանալով։ Անում եք, որովհետև չունեք «հոտառություն» ու նուրբ հոգեկերտվածք։ Մի խոսքով, «ստեռվա» չեք, այլ հաստակաշի գետաձիուկներ, ում ներելը շատ ավելի հեշտ է, քան կանանց։

18. Դուք մեր մեջ քողարկված սրտախփոց եք առաջացնում, երբ հագնում եք գործնական կոստյումներ ու կապում եք փողկապներ՝ դառնալով գեղեցիկ ու խելացի, և դա անհերքելի է։

19. Ձեզանից հաճախ լավ հոտ է գալիս՝ այլ աշխարհի հոտ, տղամարդկանց աշխարհի հոտ։ Ու դա օծանելիքի, ծխախոտի ու պարզապես տամարդկանց հոտի համադրությունն է։

20. Դուք խուճապի չեք մատնվում ու վստահություն եք ներշնչում, որ միևնույն է, ամեն ինչ լավ է լինելու։

21. Դուք գեղեցիկ մարմիններ ունեք, որոնցով ուզում ես զմայլվել։ Միքելանջելոները հիմարներ չէին, երբ կերտում էին իրենց Դավիթներին։ Կանացի մարմինը կարող է լինել սեքսուալ, գրգռող, հիասքանչ… Սակայն տղամարդու մարմինը մարդկային գեղեցկության այն իդեալական ստանդարտն է, որում ոչ մի ավելորդ բան չկա։

22. Դուք այնքան երեխայավարի եք կարողանում անլրջանալ, որքան շատերիս չէր հաջողվում անգամ 5 տարեկանում, երբ մենք դեռ մեծամիտ փոքրիկ լեդիներ էինք, ովքեր ամենից շատ վախենում էին անմիտ երևալ։

23. Դուք բավականին զվարճալի եք պարում, դուք բավականին զվարճալի շատ բաներ եք անում։ Ու, բնականաբար, դա զվարճացնում է մեզ, ավելացնում է մեր լավատեսությունն ու բարձրացնում մեր տրամադրությունը։

24. Ի դեպ, լավ տրամադրություն դուք ավելի հաճախ եք ունենում, քան մենք։

25. Ու ոչինչ, որ դուք ահավոր էգոիստներ եք, միևնույն է, դուք չեք կարող էգոիզմով համեմատվել կանանց հետ։ Օրինակ՝ դուք, որպես կանոն, պատրաստ եք փորձել փրկել մեզ՝ վտանգելով ձեր կյանքը։ Ավելին՝ դուք դա բնական եք համարում, ու մեզ դա անկեղծորեն հիացնում է։

26. Երբեմն դուք մեզ ձեռքերի վրա եք տանում, ու սա կարելի է որպես առանձին կետ ներառել։

27. Ինչպե՞ս կարող էին կանայք զգալ, որ իրենք գեղեցիկ են, եթե չլինեին ձեր հաճոյախոսություններն ու հիացական հայացքները։

28. Երբեմն դուք ձեր փողերը ծախսում եք մեր վրա։ Ու համարվում է, որ դուք կարող եք և անգամ պետք է ավելի շատ ծախսեք մեզ վրա, քան մենք՝ ձեր։ Դա արդար չէ, բայց դա գրգռում է։

29. Դուք հիանալի վարորդներ եք, ու ձեզ հետ հաճելի է մեքենա նստել, անգամ եթե դուք աննորմալի պես եք մեքենա վարում։

30. Որպես կանոն, դուք հանգիստ եք ու անգամ ընդառաջում եք մեր քմահաճույքներին։

31. Ու վերջապես, հենց ձեր մեջ է այն միակն ու անկրկնելին, հատուկն ու ամենա-ամենան, հանուն որի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել