‎«Քաղաքը գեղեցկացնելը չեք հավանում, լա՞վ էր փնթի ու թափթփած մնար» - էս միտքը արտահայտողները տենաս երկա՞ր են մտածում, որ սենց վեհաշունչ արտահայտություններ են անում: ... Նախ հասկանանք, թե «քաղաքը գեղեցկացնել» ասելով ի՞նչ նկատի ունեն ... պարզվումա, «քաղաքը գեղեցկացնել»` նշանակումա ինչ-որ թիթեռների, գորտերի, երաժշտական գործիքների դեկորացիաներ տեղադրել քաղաքի կենտրոնի կամ վարչական շրջանների ամենամարդաշատ հատվածներում` դրանով ապահովելով բնակչության օդնօկլասսնիկյան ավատառների օրիգինալությունը, կամ Կարապի լճում, փալասի վրա, երեկոները ինչ-որ համերգներ ցույց տան ու վերջ... դրանով սահմանափակվում ենք ու «քաղաքը մաքրվումա»... Դե եթե նման բաներով պիտի քաղաքը «մաքրվի ու գեղեցկանա», ապա ոչ թե 2, 3 երաժշտական գործիքներով սահմանափակվեք, այլ տեղադրեք ամբողջ «նվագախումբը»` դիրիժորով հանդերձ... Տեղադրեք կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին, այլ ոչ թե ջոկողություն արեք ու դրանով վիրավորեք մնացյալ կենդանիներին... Թեպետ, խորհուրդը կարողա և ուշացածա ու նրանք վաղուց էին լծվել այդ աշխատանքների իրականացմանը... Իսկ ես «չուզողություն» անելով կպնդեմ, որ մեր քաղաքը առանց նման էժանագին դեկորացիաների շատ ավելի գեղեցիկա, Կարապի լիճն էլ` առանց էտ փալասի ա գեղեցիկ... Իսկ քաղաքը «փնթիությունից ու թափթփվածությունից» մաքրելու համար պետքա լռիվ ուրիշ տեղից սկսել մաքրությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել